Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մայրաքաղաքի շքամուտքերը

Մայրաքաղաքի շքամուտքերը
04.02.2015 | 13:43

Մայրաքաղաքի վարչական շրջաններում անցյալ տարվա մարտ ամսից սկսված և դեկտեմբերին ավարտված աշխատանքներից հետո նախատեսված 727 մուտքի փոխարեն նորոգվել է 821 մուտք: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ խնդրին ցուցաբերվել է համալիր մոտեցում. ի տարբերություն նախորդ տարիների, վերանորոգվել են ոչ միայն մուտքերը, այլև հարկաբաժիններն ամբողջությամբ:

Ծրագիրը կշարունակվի նաև 2015-ին: Ցանկում կներառվեն առաջնահերթ նորոգման կարիք ունեցող շքամուտքերը:

Դիտվել է՝ 1100

Մեկնաբանություններ